fbpx
Հասարակություն

Գծանշումները երբեմն էլի նույն «փայլուն տրամաբանությամբ» են արվում․ Գոռ Առաքելյան

Գոռ Առաքելյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Այն, որ ճանապարհները հիմա նորոգվում են այնպես, ինչպես երբևէ, դրանում ոչ մի խոսք, բայց որ ճանապարհների կահավորումն ու գծանշումները երբեմն էլի նույն «փայլուն տրամաբանությամբ» են արվում, ոնց որ արվում էր, դա էլ չի լինում չնկատել:

Ուրեմն Աշտարակի խճուղու վրա, Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնի դիմաց մի շրջադարձի (սլավոնահայերենով ասած` ռազվառոտի) տեղ կա ու դրան կպած՝ հետիոտնի անցում: Ստացվել է այնպես, որ շրջադարձ կատարող վարորդը ու հետիոտնը, որը հակառակ կողմից ուզում է անցնել, նույն հարմար պահին են սպասում, ու խնդիրն այն է, որ վարորդը բնականաբար աջ է նայում, որ տեսնի վերևից իջնող մեքենաները, իսկ հետիոտնի անցումը նրանից ձախ է գտնվում. այսինքն, երբ հարմար պահը որսում ու շրջադարձ է անում, մեկ էլ՝ «վուալյա»՝ փողոցն անցնող հետիոտնը ընդամենը 4-5 մետրի վրա է, ու ինչքան էլ ուշադիր վարորդ լինես, շատ հնարավոր է, որ չհասցնես արգելակես, իսկ կտրուկ արգելակելու դեպքում էլ, վերևից իջնող մեքենաների հետ վթարային վիճակ կարող ես ստեղծել, որովհետև արագընթաց խճուղի է, ու ինձ թվում է՝ գաղտնիք չի էլի, թե քաղաք եկողները էդ հատվածում հաճախ ինչ արագության են քշում…

Ես չգիտեմ, թե որ գերատեսչությունն է պատասխանատու սրա համար և այս «փայլուն մտահաղացման» հեղինակը ով է, բայց կարծում եմ՝ պետք չի մի քանի հետիոտն փռեն ասֆալտին, կամ մի քանի մեքենա կիսեն մեջտեղից, որ ուշադրություն դարձնեն դրան…»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=588752658562560&id=100022834932582

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ