fbpx
Սպորտ
15:40 08/12/2019

Գվարդիոլայի մարզչական կարիերայի ամենավատ ցուցանիշը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում 1-2 հաշվով պարտություն կրեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ից։

Պեպ Գվարդիոլայի թիմը 16 խաղից հետո վաստակել է 32 միավոր։ Իսպանացի մասնագետի համար 16 խաղից հետո սա ամենավատ ցուցանիշն է մարզչական կարիերայում։ Այս մասին հաղորդում է Opta-ն։

ԱՊԼ-ում առաջատարը «Լիվերպուլն» է, որից «Մանչեսթեր Սիթին» հետ է մնում 14 միավորով։

Հատկանշական է նաև այն, որ առաջին անգամ «Սիթին»՝ Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ, ԱՊԼ-ի մեկ մրցաշրջանում պարտվեց տնային երկու խաղերում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ