Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն մեկնաբանել է Իսպանիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Նրա խոսքերով` Իսպանիայում կայացած ընտրությունները «ժողովրդավարության հաղթանակ» են դարձել։
Գուայդոն նաև հույս է հայտնել, որ իսպանական իշխանությունները կօգնեն հաղթահարել ճգնաժամը Վենեսուելայում: Նա ընդգծել է, որ Վենեսուելան և Իսպանիան միավորվել են «պատմական եղբայրության» միջոցով:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը հաղթել է Իսպանիայի խորհրդարանական ընտրություններում:
