Իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ հռչակած խորհրդարանի խոսնակ, ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն կվերադառնա Կոլումբիայից այս շաբաթ։
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, փետրվարի 22-ին վենեսուելական ընդդիմության առաջնորդը, չնայած Գերագույն դատարանի արգելքին, ժամանել էր Կոլումբիայի հետ սահմանամերձ քաղաք, այցելել վենեսուելացի ժողովրդի համար մարդասիրական օգնության բաշխման կենտրոն։ Նա նաև մասնակցել է Բոգոտայում անցկացվող «Լիմայի խմբի» նիստին։
Դրանից մեկ օր առաջ Գուայկոլմուդոն ստորագրել էր առաջին «նախագահական» հրամանը, որը թույլ էր տալիս ամերիկյան մարդասիրական օգնության մատակարարում։ Գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն իր հերթին հայտարարել էր, որ այդ մատակարարումներն ընդամենը պատրվակ են Վենեսուելայի անկախության ու ինքնիշխանության ոչնչացման համար։