Մայիսի 21-ին, ժամը 21.50-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արագածոտնի մարզի շտարակի Բազմաղբյուր գյուղից բերման է ենթարկվել 34-ամյա Հրաչյա Քոչարյանը, որը 2019թ. փետրվարի 8-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։