fbpx
Քաղաքականություն
10:18 12/10/2019

Արևմտյան ուժերը Հայաստանում չեն ապահովել լրատվական ճշգրիտ գործող խողովակներ. Նարեկ Այվազյան

Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Չգիտեմ, թե արևմտյան ուժերը Հայաստանում ինչու չեն միլիոնների ու միլիարդների ներդրման պայմաններում ապահովել նաև լրատվական ճշգրիտ խողովակներ, չէ՞ որ ունեն ներկայացուցչական կազմակերպություններ և դրամաշնորհներով «թուր կտրողներ»: Տպավորություն է, որ իրենց էշի տեղ են դրել ու ռուսական գործակալներին են «պաս տվել», իսկ իրենք էլ այդ «պասերը» հոժարակամ վերցրել են:

Մեր մամուլի հիմնական աղբյուրը ռուսական մամուլն է լինում միջազգային հարցերում, ինչպես նաև հայ ընթերցողների մեծ մասը կարդում է ռուսականից, ռուսերեն: Այդ պատճառով շատ նրբություններ բաց ենք թողնում: Նաև դրան գումարվում է, օրինակ, մեր դարավոր թշնամանքը Թուրքիայի հանդեպ և հեշտությամբ մանիպուլացվում ենք Սիրիայի հարցում:

Ամեն դեպքում խորհուրդ կտամ մի քիչ ավելի ուշադիր լինել, որպեսզի հերթական «սեյվքեսաբ» չդարձնեն գլխներիս պրոռուսական գործիչներն ու լուսաբանումները:

ՆԱՏՕ-ն սատարում է Թուրքիային Դաեշի դեմ, որը տեռորիստական խմբավորում է: Սա կարող են ներկայացնել պատրվակ, որով ճնշեն քրդերին, բայց ինչքանով է դա այդպես և ինչքանով է հայերիս ձեռնտու չգիտենք: Անհայտ է, ո՞րն է մեր օգուտը, եթե քրդերը գլուխ բարձրացնեն և ռազմական գործողություններ սկսվի նաև Հայաստանի սահմաններին: Միգուցե, Թուրքիայի վախճանը դրանով է պայմանավորվելու, միգուցե, այդպես ենք ուզում, բայց ի՞նչ ենք ստանալու մենք դրանից: Պատմական հողե՞ր, թե՞ նոր արյունալի պատմություն մեր պաշտոնական սահմանների կողքին»:

Չգիտեմ, թե արևմտյան ուժերը Հայաստանում ինչու չեն միլիոնների ու միլիարդների ներդրման պայմաններում ապահովել նաև լրատվական…

Geplaatst door Narek Ayvazyan op Vrijdag 11 oktober 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ