Միավորված ազգերի միության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի գրասենյակը ՄԱԿ-ում Ուկրաինայի և Ռուսաստանի մշտական ներկայացուցիչներին նամակներ է փոխանցել, որոնք ուղղված են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։
Այս մասին հայտնել է Գուտերեշի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը։
Վերջինս նշել է, որ նամակում Գուտերեշը խնդրել է 2 երկրների ղեկավարներին ընդունել իրեն Մոկսվայում և Կիևում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ից Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել էին բանակցել հումանիտար հարցերի վերաբերյալ։
