fbpx
Աշխարհ

Գուտերեշը մտավախություն է հայտնել աշխարհին սպառնացող «մեծ պառակտման» համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել կանխելու համար աշխարհին սպառնացող մեծ պառակտումը:

Ինչպես գրում է Gazeta.ru-ն, հղում անելով ամերիկյան աղբյուրին, Գուտերեշը մտավախություն ունի, որ երկու առանձին մրցակցող աշխարհներ՝ տարբեր արժույթով, հայացքներով, սկզբունքներով, օրենքներով և ռազմական շահերով, կարող են պառակտել աշխարհը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Գուտերեշը նկատի է ունեցել ԱՄՆ-ն և Չինաստանը: Նրա կարծիքով՝ այդ երկու երկրների միջև հակամարտության հավանականությունը բավական մեծ է:

Նա հավելել է, որ պառակտմանը կհաջորդեն կլիմայական ճգնաժամը, ահաբեկչության տարածումը և անհավասարության աճը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ