fbpx
Աշխարհ

Գուտերիշը անհանգստացած է Պարսից ծոցի իրավիճակով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշն անհանգստացած է Պարսից ծոցում ստեղծված իրավիճակով: Նա ընդգծել է, որ կարևոր է խուսափել ցանկացած լարվածությունից։ Այս մասին հաղորդում է AP-ը:

Նա կոչ է արել հետաքննել Օմանի ծոցում ենթադրյալ հարաձակումները: Գուտերիշի խոսքով՝ կարևոր է իմանալ, թե ինչ է տեղի ունեցել իրականում:

Մեկնաբանելով Մերձավոր Արևելք 1000 ամերիկացի զինծառայող ուղարկելու ԱՄՆ որոշումը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ կողմերը զսպվածություն կցուցաբերեն:

«Ինչպես արդեն ասացի, աշխարհին իրականում խոշոր դիմակայություն է պետք Պարսից ծոցում»,- ասել է նա:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ