fbpx
Սպորտ

Գուտին արձագանքել է Ռեալի կրած ծանր պարտությանը

«Վատ է, երբ չես կարող դիմակայել այն ՊՍԺ-ին, որի հարձակման 3 աստղերը բացակայում են»:

Այսպես է մեկնաբանել Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում ՊՍԺ-ից կրած պարտությունը (0-3):

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն  խաղում էր առանց Նեյմարի, Մբապեի ու Կավանիի։

Հիշեցնենք,որ հանդիպման ժամանակ Անխել դի Մարիան դուբլ ձևակերպեց ՝ երկու անգամ գրավելով նախկին թիմի դարպասը։ Երկրորդ գնդակը արգենտինացուն հաջողվեց խփել հանդիպման 33-րդ րոպեին։

Հատկանշական է, որ արգենտինացի կիսապաշտպանը տոնեց իր նախկին թիմի դարպասը ուղարկած գնդակը։

Ավելացված ժամանակի առաջին րոպեին Թովաս Մյոնեի խփած գնդակը հաղթական դարձավ Փարիզյան ակումբի համար։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ