fbpx
Քաղաքականություն

Գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը հետաձգվում է

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրել է, որ պաշտոնյաների գույքի, եկամուտների և շահերի հայտարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվել է:

Հայտարարության ամբողջական տեքստը ստորև՝

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է․
1․ 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։
2․ 2020 թվականի հունվարի 1-ից մինչ 2020 թվականի ապրիլի 30-ը պաշտոնը ստանձնած կամ պաշտոնը դադարեցրած հայտարարատու անձանց համար պաշտոնի ստանձնման կամ պաշտոնի դադարեցման հայտարարագիր ներկայացնելու ժամկետները երկարաձգվում են մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։

Հայտարարագրերի էլեկտրոնային հասանելիության, ինչպես նաև լրացման կարգի մասին Հանձնաժողովն անհատապես կծանուցի և կտեղեկացնի բոլոր հայտարարատու անձանց։ Այս առնչությամբ Հանձնաժողովը հավաստիացնում է, որ համակարգի շահագործման ուշացմամբ պայմանավորված՝ հայտարարագրերի լրացման հետ կապված խնդիրները, մասնավորապես՝ Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով սահմանված ժամկետում (2020 թվականի մարտի 31-ի դրությամբ) հայտարարագիր չներկայացնելը հայտարարտու պաշտոնատար անձանց համար որևէ հետևանք չի առաջացնի։

Հանձնաժողովը վստահեցնում է, որ յուրաքանչյուր փոփոխության կամ լրացուցիչ տեղեկատվության առկայության պարագայում հայտարարատու պաշտոնատար անձինք կծանուցվեն անհատապես, ինչպես նաև ընդհանուր հաղորդագրության միջոցով, ուստի հորդորում ենք հետևել Հանձնաժողովի պաշտոնական կայքի (www.cpcarmenia.am) և ֆեյսբուքյան էջի միջոցով տարածվող տեղեկատվությանը (CPC Armenia/Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով)։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 588795, կամ Ձեր հարցերն ուղղել գրավոր՝ cpcarmenia@gmail.com էլ. հասցեին»:

https://www.facebook.com/103388151153668/photos/a.108357253990091/148648783294271/?type=3&__xts__%5B0%5D=68.ARBlnnKtDPI3efig3QkYAmOgkQFh1OQrFVnnjgQplMpkLsEDVNnFMwYng2nMpHzit2hcFiZG37BPHzqGVGMozH9hrRRSmGd83N-awPv60Gl0R1tIj7KZMkgrtew0eT6ETaIAZPCq6v2CywtpeunsKb6WQ_72ZuBSV6BiynvAxUaAW13p7oep_H6Zx0jroz3j2DKc3zMDyMTyPfGivHHdyFHy8PySCTf0nYNTRRlBPPNi1kPP3QEMG7090H3EcUIKif2ssUppjq8uTOKTUnMmkO4JO7VeqopfbqdyRCYqWStW-Zkw7zb-uBro-OQQzCt2quc-IqiVFso0qqOJ8I-kN2g&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ