fbpx
Սպորտ

Գվարդիոլա. Ինձ երբեք չեմ պատկերացրել Չելսիում

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իրեն երբեք չի պատկերացրել «Չելսիի» ղեկին:

Կիրակի «քաղաքաբնակները» Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակչում կմրցեն «Չելսիի» հետ.

«Առաջին մրցաշրջանում ակումբում ինձ վստահում էին: ԶԼՄ-ներում չէին գրում այն մասին, որ ինձ կարող են հեռացնել, երբ մենք պարտվում էինք:

Զարմացա, երբ իմացա, որ «Չելսին» կարող է հեռացնել Կոնտեին, ում հետ չեմպիոն է դարձել: Լոնդոնցիները մի քանի հանդիպում պարտվեցին և ԶԼՄ-ներում միանգամից սկսեցին գրել Կոնտեի հեռացման մասին:

Ինձ երբեք չեմ պատկերարցել «Չելսիում»: «Բարսելոնայից» հետո գլխավորել եմ «Բավարիան», այնուհետև եկել եմ «Մանչեսթեր Սիթի»: Այստեղ ինձ վստահում են ու տալիս են ժամանակ` լավ արդյունք ապահովելու համար: Յուրաքանչյուր մարզչի ժամանակ է հարկավոր, ինչպես նաև կայունություն: Դա կարևոր է, երբ ֆուտբոլիստները գիտեն, թե ով է լինելու իրենց մարզիչը երկար ժամանակահատված»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ