fbpx
Սպորտ

Ամեն բան կարող է լինել․ Գվարդիոլան՝ Ա Սերիա տեղափոխվելու մասին

Հաճելի էր Իտալիայում որպես խաղացող լինելը։ Այս մասին ասել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ խոսելով Իտալիայի առաջնության ակումբ գլխավորելու հնարավորությունը:

Նշենք, որ իսպանացի մասնագետը Ա Սերիայում մեկ մրցաշրջան է անկացրել որպես «Բրեշիայի» խաղացող։

«Աշխատե՞լ Իտալիայում։ Ինչու ոչ։ Հաճելի էր այնտեղ որպես խաղացող լինելը, երբ ակումբը մարզում էր մեծն Կառլո Մացոնեին։ Լավ ժամանակներ են եղել․ սիրում եմ այդ երկիրը, բայց հիմա ինձ հիանալի եմ զգում Անգլիայում: Սա հիանալի առաջնություն է։ Բայց ամեն բան կարող է լինել, ես դեռ այնքան էլ ծեր չեմ»,-ասել է Գվարդիոլան։ Այս մասին հաղորդում է Sky Italia-ն ։

Նա հիշեցրել է նաև այն, որ ամռանը լրագրողներն իրեն ուղակում էին «Յուվենտուս»։

«Դա կեղծ տեղեկություն էր, նրանք պետք է ավելի լավ կատարեն իրենց աշխատանքը»,-եզրափակել է մասնագետը։

2018-ի մայիսին Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագիրը երկարաձգել էր մինչև 2021 թվականը։

Վերեվ