Սպորտ
13:30 22/12/2019

Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է․ Զիդան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» իր գործընկերոջ՝ Պեպ Գվարդիոլայի մասին, ում ղեկավար թիմի հետ ֆրանսիացի մասնագետը կհանդիպի Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչում։

«Երբ «Ռեալը» մրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ, դա առանձնահատուկ պահ կլինի:

Շատ անգամներ եմ խաղացել Գվարդիոլայի դեմ: Հարգել եմ նրան որպես ֆուտբոլիստի, իսկ հիմա հարգում եմ որպես մարզչի: Կարծում եմ՝ նա աշխարհի լավագույն մարզիչն է: Խոսեպը դա ապացուցել է ամբողջ կարիերայի ընթացքում, և, իհարկե, ինձ դուր է գալիս հանդիպել նրանց հետ և խաղալ նրա թիմի դեմ», – Զիդանի խոսքերը փոխանցում է Goal.com-ը:

«Ռեալը» – «Ման Սիթի» դիմակայության առաջին խաղը կկայանա փետրվարի 26-ին։ Տան տերը կլինի մադրիդյան ակումբը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ