fbpx
Սպորտ

Գվարդիոլան գիտի, որ իրեն պաշտպաններ են պետք․ Գարի Նևիլ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ, հեռուստափորձագետ Գարի Նևիլը հայտնել է, որ «Մանչեսթեր Սիթիի» ներկայիս կազմը պետք է ուժեղացնել, քանի որ ակումբը բավարար քանակությամբ կենտրոնական պաշտպաններ չունի։

«Կարելի է ենթադրել, որ «Սիթին» հունվարին փող կծախսի: Այսօր առավոտյան կարդացի, որ Գվարդիոլան ասել է, թե «Սիթին» փող չունի տրանսֆերների համար: Զարմանալի է՝ հաշվի առնելով ակումբի 2019-ի շահույթը։ Վստահ եմ, ֆինանս կա։ Վստահ եմ՝ տրանսֆերներ կլինեն, որովհետև Գվարդիոլային պաշտպաններ են պետք, և նա, վստահաբար, գիտի դրա մասին»,-ասել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ