fbpx
Սպորտ

Գվարդիոլան գիտի, որ Մանեն Լիվերպուլի ամենակարևոր խաղացողն է․ Ռեդնապ

Կարծում եմ, Գվարդիոլան իսկապես վախենում է Մանեից և անընդհատ մտածում է այն վտանգի մասին, որը նա ներկայացնում է իրենից։ Այս մասին ասել է «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ, այժմ ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Ռեդնապը՝ մեկնաբանելով «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հայտարարությունը Սադիո Մանեի մասին:

Նշենք, որ «Աստոն Վիլլա»-ի դեմ խաղում «Լիվերպուլը» կարողացել է կամային հաղթանակ տանել սենեգալցու՝ վերջին րոպեներին խփած գոլի և գոլային փոխանցման շնորհիվ։

«Դա տեղի է ունենում այն պատճառով, որ նա ունի հատուկ տաղանդ: Երբեմն նա սիմուլյացիա է անում, իսկ երբեմն իր տաղանդի շնորհիվ անհավանական գոլեր է խփում վերջին րոպեներին»,-ասել է Պեպը:

Ռեդնապի խոսքով՝  Գվարդիոլայի խոսքերն իր համար անսպասելի էին Մանեի և սիմուլյացիայի մասին։

«Հաճախ չէ, որ կարելի է մարզչից նման բաներ լսել մեկ այլ թիմի խաղացողի մասին, բայց չեմ կարծում, որ նա ցանկանում է հունից հանել Սադիոյին «Էնֆիլդում» կայանալիք խաղից առաջ։ Սրանք բանականության խաղեր չէին։

Կարծում եմ՝ Գվարդիոլան իրոք վախենում է Մանեից, և անընդհատ մտածում է այն վտանգի մասին, որը վերջինս ներկայացնում է։ Խոսեպը գիտի, որ Մանեն «Լիվերպուլի» ամենակարևոր խաղացողն է»,- գրել է Ռեդնապը Daily Mail-ում:

«Լիվերպուլ»-«Մանչեսթեր Սիթի» խաղը տեղի կունենա նոյեմբերի 10-ին «Էնֆիլդում»։
Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ