fbpx
Սպորտ

Գվարդիոլան կգա և լիովին կփոխի Ա Սերիան․ Սեմ Էլարդայս

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կփոխի հասարակության վերաբերմունքը իտալական ֆուտբոլի նկատմամբ: Այս մասին ասել է Անգլիական մի շարք ակումբների և Անգլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսը։

«Իտալական ֆուտբոլը ծայրաստիճան բացասական հեղինակություն ունի: Այն շատ պաշտպանողական է և միշտ էլ այդպիսին է եղել: Նրանք միշտ բավարարվել են՝ 1: 0 հաշվով:

Գվարդիոլան կգա և լիովին կփոխի դա: Նա պարտադրում է իր ֆուտբոլային փիլիսոփայությունը: Իտալացիներին իրական շոկ է սպասվում»,-նշել է հայտնի մարզիչը: Այս մասին հաղորդում է Sky Italia-ն:

Հիշեցնենք, որ մամուլում վերջերս տեղեկություններ էին տարածվում, որ Գվարդիոլան ամռանը կարող է գլխավորել Թուրինի «Յուվենտուսը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ