Գվարդիոլան ռեկորդ է սահմանել ԱՊԼ-ում՝ շրջանցելով Մոուրինյոյին-Azat TV
Սպորտ
11:35 02/12/2021

Գվարդիոլան ռեկորդ է սահմանել ԱՊԼ-ում՝ շրջանցելով Մոուրինյոյին

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ռեկորդ է սահմանել Անգլիայի Պրեմիեր Լիգայում՝ շրջանցելով պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյին։

Այս մասին հայտնում է Sports-ը։

Նշվում է, որ Գվարդիոլան տոնել է «Սիթիի» ղեկին իր 150-րդ հաղթանակը՝ 203 խաղերում, ինչն ամենաարագն է ԱՊԼ-ի պատմության մեջ։

Նախկին ռեկորդակիրը Մոուրինյոն էր, ով այդ արդյունքին հասել է 230 խաղերի արդյունքում՝ «Չելսիի», «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Տոտենհեմի» հետ միասին։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ