fbpx
Քաղաքականություն

Գվատեմալայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳՆ

Երեկ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ընդունեց Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ դեսպան Գուստավո Ադոլֆո Լոպես Կալդերոնին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Գրիգոր Հովհաննիսյանը շնորհավորեց դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում համատեղ աշխատանքի շնորհիվ հայ-գվատեմալական հարաբերություններում նոր էջ կբացվի: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նաև վստահեցրեց, որ երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված դեսպանի ջանքերը կստանան հայկական կողմի աջակցությունը։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ