fbpx
Սպորտ

Գվատեմալայում ֆուտբոլիստը գոլ է խփել և անձամբ փոխել ցուցատախտակի հաշիվը

«Դեպորտիվո Կարչայի» արգենտինացի կիսապաշտպան Լուիս Ակունյան Գվատեմալայի առաջնության հերթական տուրի` «Դեպորտիվո Ջոկոտանի» հետ խաղում դարձել է հաղթական գոլի հեղինակը (1:0):

22-ամյա ֆուտբոլիստն 80-րդ րոպեին անվրեպ է իրացրել 11-մետրանոցն ու դարձել գոլի հեղինակ, ինչից հետո չի կարողացել զսպել ուրախությունը, աստիճաններով բարձրացել է ցուցատախտակի մոտ ու անձամբ փոխել հաշիվը:

Իր պահվածքի համար ֆուտբոլիստը զգուշացվել է:

«Երբ ես նախավարժանք էի անում, մարզչին ասացի, որ մտադիր եմ փոխել հաշիվը: Ես դրանում վստահ էի: Այդ իսկ պատճառով, երբ գոլ խփեցի, շատ ուրախացա ու փոխեցի հաշիվը»,- ասել է Ակունյան:

 

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ