Ժամանց

Գյումրեցի ռեփերը հանդես է եկել նոր կերպարով

Գյումրեցի ռեփեր և բիթբոքսեր Ալբերտ Գևորգյանը հանդես է գալիս նոր կերպարով և «Թափառողը» նոր ալբոմով:

Aravot.am-ի հետ զրույցում ռեփերը, որն արդեն նոր WANDER բեմական անուն ունի, ասաց, որ ալբոմում զետեղվելու է 8 երգ, որոնցից մեկն էլ «Գիրք» ստեղծագործությունն է:

Այն հայ-ֆրանսիական համագործակցության արդյունք է:

WANDER-ը հայտնեց, որ գյումրեցի մի երիտասարդ Աշոտ անունով, որն ապրում է Ֆրանսիայում, լսել է իր մասին ու առաջարկել համատեղ հանդես գալ: Այնուհետև այդ տղան եկել է Գյումրի ու միասին ստեղծել են «Գիրք» կոչվող երգը: Այս երգը ձայնագրել են ամռանը, այն երկլեզու է` հայերեն և ֆրանսերեն ռեփ:

WANDER-ի խոսքով, եթե ֆրանսաբնակ գյումրեցին կրկին այցելի Գյումրի հնարավոր է, որ համատեղ նոր գործեր ստեղծեն: Հիշեցնենք, որ հեղափոխության օրերին WANDER-ը այդ շնչով էր ռեփ կարդում և հեղափոխության երգիչ էր ընկալվում Գյումրիում, և նա ասաց, որ իր երգերի տրամաբանության մեջ այժմ էլ ոչինչ չի փոխվել:
Ավելի մանրամասն՝ www.aravot.am-ում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ