fbpx
Հասարակություն

Մոսկվայից դեպի Գյումրի 2 չարտերային չվերթ կիրականացվի

ՌԴ-ում ՀՀ դեսպանության Facebook-ի էջում ներկայացրել է Մոսկվայից դեպի Գյումրի չարտերային չվերթների ժամանակացույցը:

«Մոսկվա – Գյումրի -08.09. 2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին)
Մոսկվա – Գյումրի – 11.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին)

Չվերթների տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 տոմսարկղից (աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն), ինչպես նաև ավիաընկերության մոսկովյան գրասենյակից (հասցե՝ Բալակլավսկի պող․ 16, 2-րդ հարկ, գր․3, մետրոյի «Չերտանովսկայա» կայարան, հեռ․՝+7 (495) 739 93 33)։
Տոմսի արժեքը՝ 12 հազ․ 700 ռուբլի։
Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերությանը»,- ասված է գրառան մեջ։

https://www.facebook.com/armembrus/posts/1208449879540147

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ