Հասարակություն

Գյումրիի «Ռ. Զաքարյան» և «Սվետտեքս» ձեռնարկություններում էական խախտումներ չեն հայտնաբերվել

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով այսօր խստացված մշտադիտարկում է իրականացրել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում:

Ստուգումներ են իրականացվել մի շարք բանկերի մասնաճյուղերում, գեղեցկության սրահներում, դեղատներում, Շիրակի մարզային գրադարանում և 2 խոշոր ձեռնարկություններում՝ «Ռ. Զաքարյան» և «Սվետտեքս» արտադրամասերում, որտեղ էական խախտումներ չեն հայտնաբերվել:

Զուգահեռ մշտադիտարկումներ իրականացվել են նաև հանրապետության այլ մարզերում և մայրաքաղաքում ևս:
ԱԱՏՄ տեսուչների ուշադրության կենտրոնում են եղել ստուգման ենթակա բոլոր կառույցները:
Խախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները ներկայացվում են պարերտատուն:
Առավել վաղ ներկայացված արձանագրությունների հիման վրա Տեսչական մարմինն այսօր նաև կասեցման գործընթաց է իրականացրել մայրաքաղաքում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ