Գյումրիի դպրոցներից մեկում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել

Ամենադիտվածներ

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, Շիրակի մարզի հանրակրթական հաստատություններում անցկացվող վերահսկողական միջոցառումների շրջանակներում, դիտարկում են իրականացրել Գյումրի քաղաքի Պարույր Սևակի անվան թիվ 18 հիմնական դպրոցի խոհանոցում:

Արդյունքում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած 208 ձու և առանց հայերեն մակնշման կրկնակի սառեցված 4 հավ:

Խախտումներով սննդամթերքը տեղում ոչնչացվել է:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՍԱՊԾ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ