fbpx
Հասարակություն

Գյումրիում երկհարկանի շինություն է այրվել

Հունիսի 5-ին, ժամը 23:18-ին տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակշին 3-րդ բանավանում այրվում է երկհարկանի բնակելի շինություն, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հրդեհը մեկուսացվել է հունիսի 6-ին, ժամը 00:31-ին մարվել՝ 01:38-ին: Այրվել են թիվ 13 շինության (մոդուլային) բնակարաններից մեկի առաստաղը (մոտ 120 քմ), երկու սենյակ, միջանցքը (40 քմ)՝ գույքով, տանիքը (մոտ 20 քմ), և մոտ 80 քմ տարածք ջերմահարվել է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ