fbpx
Առողջապահություն
21:20 17/01/2020

Գյումրիում ԲԿ տնօրենի փոփոխություն չէի կատարի. Արսեն Թորոսյան

Տնօրենի փոփոխություն չէի կատարի, եթե ես լինեի լիազոր մարմինը: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրենի մրցույթին:

Դիտարկմանը, որ այդ հիվանդանոցի տնօրենի մրցույթի թեկնածուներից մեկը մարզպետի ընկերական շրջապատից է, մյուսն էլ նախկին տնօրենն է, որին նախարարը գովել էր, թեև նա դաշնակցական է, Արսեն Թորոսյանն արձագանքեց, որ կուսակցական լինելու մասին գիտի։

«Բայց ես կարող եմ նույնիսկ իմ ենթակայության ներքո գտնվող հիվանդանոց թվել, որի տնօրենն էլի կուսակցական պատկանելիություն ունի, որին ես նորից վերանշանակել եմ: Ես չեմ համարում, որ հատկապես նոր Հայաստանում կուսակցական պատկանելիությունը պետք է փոխարինի մասնագիտական որակների:

Աշոտ Կուրղինյանի և Արմեն Իսահակյանի մասին եմ խոսել, երբ անցյալ անգամ Գյումրիում էի և հաստատում եմ, որ նրանք մեր Հայաստանի լավագույն տնօրեններից են»,-նշեց նա։

Հարցին, թե իր դիրքորոշումը բարձրաձայնելը ճնշում չէ՞ մարզպետի վրա, նա պատասխանեց, որ ինքը իր ոլորտային կարծիքն է հայտնում, ինչպես կարող է հայտնել ցանկացած հարցի վերաբերյալ:

«Ես մարզպետին իմ կարծիքն ուղիղ ասել եմ»,-հավելեց նա։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ