fbpx
Իրավական

Գյումրիում փողոցների վերանորոգման աշխատանքների ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու «Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհներ Գյումրիում» ծրագրի շրջանակներում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի հանգամանքները:

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացվել է հասարակական կազմակերպության կողմից 2019 թվականի ապրիլի 17-ին Շիրակի մարզի դատախազություն ներկայացված «Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհներ Գյումրիում» ծրագրի շրջանակներում կազմված ամփոփ վերլուծությունը, որի համաձայն՝ նշված կազմակերպության դիտորդական խմբի անդամների կողմից 2018 թվականի հուլիսի 1-ից կատարված ուսումնասիրությունների արդյունքում Գյումրի քաղաքի մի շարք փողոցների վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են շեղումներ՝ սահմանված նորմատիվներից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ