fbpx
Իրավական

Գյումրիի բնակչի մոտից հայտնաբերվել է մարիխուանա

Նոյեմբերի 2-ի երեկոյան Աշոցքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Գյումրիի «Դվին» հանդիսությունների սրահի մոտ մեկը պատրաստվում է թմրամիջոց օգտագործել:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ժամը 23-ին սրահի դիմացից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման է ենթարկվել Գյումրիի Բորյան փողոցի բնակիչ 38-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել է մանրացված կանեփանման զանգված:

Ըստ նրա՝ հայտնաբերվածն իրենն է, մարիխուանա է, որը քաղել է օգոստոսին՝ անձամբ օգտագործելու համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ