fbpx
Իրավական

Գյումրու բնակչի տան բակում հայտնաբերվել է կանեփանման բույս (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հոկտեմբերի 2-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Գյումրու Խրիմյան Հայրիկ թաղամասի բնակիչներից մեկը մշակումն արգելված բույս է աճեցնում։

Նույն օրը նրա տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվեց 20 գրամից ավելի կանեփանման բույս։ Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ