Գյուղմթերք վերամշակող ընկերությունների ներկայացուցիչները հանդիպել են Տիգրան Խաչատրյանի հետ

Հրապարակող՝

Գյուղմթերք վերամշակող ընկերությունների ներկայացուցիչները հանդիպել են Տիգրան Խաչատրյանի հետ

Ամենադիտվածներ

Ճյուղային քննարկումների ձևաչափի շրջանականերում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հերթական հանդիպումը եղել է պահածոյացված միրգ-բանջարեղենի արտադրության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Քննակման ընթացքում ներկայացվել են ոլորտի հիմնական խնդիրները, արտադրության և արտահանման ծավալների մեծացման հեռանկարները։

Նախարարը տնտեսվարողների հետ քննարկել է արտարժույթի տատանումներով պայմանավորված ռիսկերը․ ըստ նախարարի և տնտեսվարողների միջև պայմանավորվածության՝ հարցը խորությամբ կուսումնասիրվի, կհաշվարկվեն վնասները, որպեսզի կառավարությունը քայլեր ձեռնարկի հնարավորության դեպքում ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև արտադրանքի ինքնարժեքին, դրան նպաստող գործոններին, քննարկվել են այն իջեցնելու հնարավոր ուղիները։

Նախարարի և տնտեսվարողների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել առանձին ընկերությունների հետ անցկացնել հանդիպումների շարք՝ քննարկելու վերջիններիս գործունեության մասնավոր խնդիրները։

Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքից:

Ամենաթարմ