Տեղի ունեցավ հանրապետական և մայրաքաղաքային սփռման սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների մրցույթը։
Ըստ նախնական արդյունքների՝ Հանրապետության ամբողջ տարածքում հեռարձակվող հեռուստաալիքներում կա փոփոխություն․
Հ2-ը՝ նախկին Պրոմեթևսը, այլևս չի հեռարձակվելու ամբողջ հանրապետության տարածքում, իսկ դրա փոխարեն հանրապետական լիցենզիա է ստանալու ԱԹՎ ՍՊԸ-ն՝ ATV-ն։
Մնացած հանրապետական հեռարձակվող հեռուստաալիքները առաջիկա 7 տարիներին մնալու են նույնը՝
Հ1 (առանց մրցույթի),
Արմենիա,
Երկիր Մեդիա,
Շանթ,
Կենտրոն։
Հանրապետական ծածկույթով կգործի նաև 1 ռուսական հեռուստաալիք։
Հանրապետական սլոթերից դուրս մնացած 5-րդ ալիքն ու Արմնյուզը կհեռարձակվեն միայն մայրաքաղաքային սփռման սլոթերով։
Մայրաքաղաքային սփռման սլոթերի հնարավորություն կունենա նաև Freenews ՍՊԸ-ն։
