fbpx
Հասարակություն

Հրդեհ է բռնկվել Շիրակի փողոցում. 11 բնակիչ տարհանվել է

Հունիսի 9-ին, ժամը 08։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 2ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը հրդեհել է բնակարանը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ-ը։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի հյուրասենյակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։41-ին, մարվել՝ 08։47-ին։ 4 քմ տարածքում այրվել է աղբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հրշեջ-փրկարարները տարահանել են 11 բնակչի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ