fbpx
Աշխարհ

Հաագայի դատարանում կկայանան Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի գործով լսումները

Նիդեռլանդների Հաագա քաղաքում գտնվող ՄԱԿ-ի Միջազգային դատարանում հունիսի 3-7-ը կկայանան Ռուսաստանի Դաշնության կողմից ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի և ռասայական խտրականության բոլոր ձևերի արգելքի մասին կոնվենցիաների խախտումների վերաբերյալ գործի հանրային լսումները: Այս մասին ասվում է դատարանի կայքում հրապարակված համապատասխան փաստաթղթում:

Նշվում է, որ լսումները կկայանան երկու փուլով, որի ընթացքում Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները հաջորդաբար ելույթ կունենան՝ ներկայացնելով իրենց փաստարկները:

Հիշեցնենք, որ 2017թ.-ի հունվարի 16-ին Ուկրաինան Ռուսաստանի դեմ վերոնշյալ երկու կոնվենցիաների խախտման առնչությամբ դատական հայց էր ներկայացրել, որը դատարանը բավարարել էր մասամբ ու պարտավորեցրել Ռուսաստանի Դաշնության իշխանություններին Ղրիմի բնակիչներին ապահովել ուկրաիներենով կրթություն ստանալու հնարավորությամբ, իսկ Ղրիմում բնակվող թաթարներին՝ սեփական շահերը պաշտպանելու իրավունք ընձեռել:

Ռուսաստանին մեղավոր չէր ճանաչել Իսկ ահաբեկչության ֆինանսավորման մասով Հաագայի դատարանը Ռուսաստանին մեղավոր չէր ճանաչել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ