fbpx
Աշխարհ

Հաագայում տոնել են Ազնավուրի 95-ամյակը

Մայիսի 27-ին Gymnasium Haaganum հեղինակավոր կրթօջախում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահության շրջանակներում կայացավ Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակին նվիրված համերգ և ընդունելություն, որը նախաձեռնել էր Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը՝ Diplomat Magazine-ի աջակցությամբ։

«Պատիվ եմ ունեցել անձամբ ճանաչելու Ազնավուրին, վերհիշում եմ նրա խոսքերը. «Ես հարյուր տոկոսով ֆրանսիացի եմ և հարյուր տոկոսով հայ», – ասաց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը :

Հանդիսավար՝ Հաագայի «Club Amitie» ակումբի ղեկավար Դոմինիք Պետերսը (Dominique Peters) ներկայացրեց Շառլ Ազնավուրի անցած ուղին և նվաճումները երաժշտության բնագավառում, նրա մարդասիրական գործունեությունը։

Ներկաները դիտեցին «Ազնավուր» հիմնադրամի կողմից հատուկ Հաագայում կայանալիք համերգի համար տրամադրված Շառլ Ազնավուրի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմը։

Ազնավուրի ստեղծագործությունների կատարմամբ հանդես եկան դաշնակահար Արայիկ Միրզոյանը, Հաագայի ֆրանսիական դպրոցի սաների «Aznaband» երգչախումբը, երգիչ Վարդգես Խանջարյանը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ