Ժամանց

Թաթան ու 3.33 ռեփ խմբի տղաները համատեղ երգ են թողարկել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երգիչ Թաթա Սիմոնյանը ու 3.33 ռեփ խումբը՝ մասնակցությամբ Ֆելիքս Խաչատրյանի և Նարեկ Հովսեփյանի, համատեղ կատարում են թողարկել։

Երգը կոչվում է «Ձյունը հալել էր»։ Երգի տեսահոլովակն արդեն իսկ հրապարակված է Youtube-ում։

Երգի բառերի ու երաժշտության հեղինակը Թաթա Սիմոնյանն է, բացառությամբ ռեփի հատվածի, որի հեղինակը 3.33-ի տղաներն են։

Տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է, իսկ երգի գործիքավորումն իրականացրել է Արա Թորոսյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ