fbpx
Սպորտ

Հաբիբը ներկայացուցիչը խոսել է ՄաքԳրեգորի հետ հնարավոր Ռևանշի մասին

Հաբիբ Նուրմագոմեդովի շահերը ներկայացնող Ալի Աբդել-Ազիզը խոսել է ռուս մարզիկի ու իռլանդացի Քոնոր ՄաքԳրեգորի միջև հնարավոր ռևանշի մասին։

Նա նշել է, որ սպորտային հետաքրքրությունը այդ ռևանշի նկատմամբ բացակայում է։

«Մեզ դուր չի գալիս այդ տղան։ Ամեն անգամ, երբ մենք նրան տեսնում ենք, ինչ-որ խնդիրներ են ծագում։ Նա ինչ-որ բաներ էր ասում ընտանիքի, կրոնի կամ ռասսայի մասին։ Նա հատեց սահմանը, իսկ Հաբիբի հետ այդպիսի բան անել չի կարելի։

Այո, եթե Հաբիբը ևս մեկ անգամ կռվի Քոնորի հետ, նա շատ փող կաշխատի։ Բայց հարցը միայն փողը չէ», – Ասել է Աբդել-Ազիզը ESPN-ին տված հարցազրույցում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ