fbpx
Սպորտ

Հայ ձյուդոիստները ձախողել են օլիմպիական վարկանիշային մրցաշարը

Պորտուգալիայի Օդիվելաշ քաղաքում անցկացվեցլ է Եվրոպա օփեն անվանումով ձյուդոյի օլիմպիական վարկանիշային մրցաշար:

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, մասնակիցների թվում են եղել նաև Հայաստանի ներկայացուցիչներ, հրազդանցի Շահեն Աբաղյանը (60 կգ) և երևանցի Դավիթ Սարգսյանը (81 կգ):

Նրանք, ավաղ, ձախողվել են հենց մեկնարկում` պարտվելով համապատասխանաբար պորտուգալացի Ֆելիպե Կրուզին և իսպանացի Իգոր Հերերոյին:

Մարզաձևի մեր առաջատարներ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) և Արսեն Խանջյանը (90 կգ) կմասնակցեն հաջորդաբար Փարիզում (փետրվարի 10 -12) և Դյուսելդորֆում (փետրվարի 22- 24) անցկացվելիք միջազգային բարձրագույն կարգի մրցաշարերին:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ