fbpx
Աշխարհ

Հացադուլ անողներից մեկը Իվանիշվիլիի տան մոտ կորցրել է գիտակցությունը

«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր-ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի Շեկվեթիլիում գտնվող տան մոտ հացադուլ հայտարարած քաղաքացիներից մեկը կորցրել է գիտակցությունը:

Նա բուժօգնության կարիք է ունեցել: Այս պահին առողջական վիճակը բավարար է:

«Դեռևս երեկ խնդրեցինք ոստիկաններին, որ շտապօգնություն կանչեն: Արձագանք չկար: Այնտեղ, որտեղ հացադուլ է անցկացվում, պետք է միշտ շտապօգնության մեքենա լինի»,- հայտարարել է հացադուլավորներից Գիգա Նագերվաձեն:

Նշենք, որ հացադուլ հայտարարած 6 ուսանողի պահանջը վերաբերում է ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի անհապաղ հրաժարականին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ