«RIA Novosti»-ի հաղորդմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալությունից հետո հացադուլ է հայտարարել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նա համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ։
Լրագրողներին այս մասին հայտնել է վրացի օմբուդսմեն Նինո Լոմջարիան՝ բանտում Սաակաշվիլիին այցելելուց հետո։
Հիշեցնենք, որ ուրբաթ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Սաակաշվիլին ձերբակալված է։