Հացավանի համայնքապետարանն իրազեկում է հանրային լսումների անցկացման մասին

Հրապարակող՝

67768

Ամենադիտվածներ

Հացավանի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու 2019 թվականի մայիսի 07-ին ժամը 11:00-ին կայանալիք հանրային քննարկումներին:

Օրակարգում 2019 թվականի սուբվենցիաների միջոցով Հացավան համայնքի մշակույթի տան հիմնանորոգման ծրագրային հայտի քննարկումն է:

Համայնքապետարանը տեղեկացնում է, որ շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված սուբվենցիաների ծրագրային հայտերի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են մինչև 2019 թվականի մայիսի 06-ր ներառյալ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով,ինչպես նաև գրավոր ներկայացնել Հացավանի համայնքապետարան:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 093-212366 հեռախոսահամարով:

Այս մասին տեղեկանում ենք Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքից։

Ամենաթարմ