Հասարակություն
04:00 29/03/2020

Հաճախ դիտողություն եմ արել, որ պետք է ինքնամեկուսացման գործընթացը պատշաճ կերպով վերհասկվի․Գագիկ Քամալյան

Հրապարակախոս Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․

«Ես առաջիններից մեկն եմ եղել, որ պնդել եմ արտակարգ դրության անհրաժեշտության մասին: Հաճախ դիտողություն եմ արել, որ պետք է ինքնամեկուսացման գործընթացը պատշաճ կերպով վերհասկվի, և չեմ փոշմանել ոչ մի բանի համար:

հարգելի իշխանություններ ջան, եթե առաջիկա օրերին վիրուսի տարածման այս բավականաչափ հուսադրող վիճակագրությունը պահպանվի, ապա դուք շատ արագ, պետք է այս իրավիճակը համադրելի դարձնեք երկրի բնականոն աշխատանքային կյանքին, բայց որոշակի հատվածներում, հատկապես կրթօջախներում պահպանելով խստացված ռեժիմը:
Ասածս միգուցե պարադոքսալ կհնչի, բայց Հայաստանը առնվազն մի քայլ առաջ պետք է գործի խոշոր երկրների համեմատ, որովհետև եթե նրանք կարող են իրենց ռեզերվների հաշվին պահպանել սեփական անվտանգությունն ու կենսունակությունը, ապա Հայաստանը երկարաժամկետ առումով դրա հնարավորությունը չունի, և եկեք ոչ մեկս, ոչ մեկի չխաբի: Այս իրավիճակը եթե մի քանի շաբաթ էլ շարունակվի, ապա դա կարող է շատ լուրջ ու խորքային հարված հասցնել ամբողջ երկրին:
Այնպես որ, պետք է սթափ նայել ամեն բանին»։

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ