fbpx
Երևան

Հաճելի է, որ մեր քաղաքի վաղվա օրը կերտելու են այսօրվա փայլուն սերնդի շրջանավարտները․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ի իր էջի գրառման միջոցով շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին։

Ուղերձը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի շրջանավարտներ,

Ձեր դպրոցական կյանքի վերջին շաբաթն է ավարտվում: Գիտեմ, որ այլ կերպ էիք պատկերացնում կյանքի այս հատվածի ամփոփումը: Հուսով եմ՝ չեք տխրել այս չնախատեսված շրջադարձից, որովհետև կյանքի ցանկացած անակնկալ իր հետ նոր փորձառություն է բերում, հետևաբար՝ մարտահրավերներին դիմակայելու նոր հմտություններ:

Օրինակ, համավարակի այս օրերին դուք սովորեցիք հեռավար գործիքներ կիրառել կրթվելու համար, հմտություն, որը ձեր հետագա ուսման ու աշխատանքի մեջ ձեզ հաստա՛տ պետք կգա: Կարանտինի պարտադրած մեկուսացումը, այն էլ ձեր տարիքի համար, մի ուրիշ փորձություն է, որը սակայն առիթ տվեց վերարժևորելու մեր ընկերների ու հարազատների, մեր սիրելիների հետ անմիջական շփման բերկրանքը:
Ուզում եմ շնորհավորել և շնորհակալություն հայտնել ձեր ուսուցիչներին, որոնք տարիներ շարունակ ձեր կողքին էին, իսկ այս ամիսներին նաև կարողացան պատվով կատարել իրենց առաքելությունը՝ արագորեն «վերաֆորմատավորվելով» և ուսման պրոցեսը տեղափոխելով առցանց հարթակ: Շնորհավորում եմ նաև ձեր ծնողներին այս հուզիչ ու կարևոր օրվա առթիվ:

Երջանիկ եմ, որ ապրում և աշխատում եմ մի քաղաքում, որտեղ ձեր նման մարդիկ են ապրում, անչափ հաճելի է գիտակցել, որ մեր քաղաքի վաղվա օրը կերտելու են այսօրվա փայլուն սերնդի շրջանավարտները:

Շնորհավորում եմ ձեզ, բարի երթ:

Կյանքի բոլոր շրջադարձերում հիշեք, որ հայ ենք, հայաստանցի, հետևաբար՝ ազնիվ ենք, աշխատասեր, օրինապաշտ ու ստեղծագործ: Եվ ամենակարևորը՝ միասին մենք ուժեղ ենք»:

https://www.facebook.com/HaykMarutyanMayor/photos/a.284820638828245/580920079218298/?type=3&__xts__%5B0%5D=68.ARDguVqE3_asw2Wr3bU_D57L3NgNvYAQwaoTpprrhRE53yqzC1P7Mp5sEH_Y7arkwErEtDPuRCa0KO4WMOCENx_cmsDzeZF3Dx1XcupeL3yJcY_y6m8pzmQWGVXmnb_wwILGd6Tdco3jtkqKi4jhGCdYCi6MiOSrfCv7sKl9fmnMCELiQgovEODzD1NX_bzONlLx6P1lO-acObq9cHBMoJ5JaRD2EtNrOqbif1VEHUvLvcFGi6WLc6GtIh_R06eqNfCAlZwXb2CcNsODkEdLYx2l9ESzFN5AFQr4hOqQFS7wuZj-nv8vpElPf_935OgkWQnvkUJnamnKjtf5II12oV0&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ