fbpx
Սպորտ

Հաճույք եմ զգում, երբ 11-մետրանոցն իրացնում եմ «պանենկա» ոճով․ Ռամոս

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է «Ժիրոնայի» նկատմամբ հաղթանակը (4:2) Իսպանիայի Գավաթի քառորդ եզրափակչի առաջին խաղում:

Նա դուբլի հեղինակ է դարձել՝ գոլերից մեկը հեղինակելով 11-մետրանոցից «պանենկա» հարվածով:

«Երբ 11-մետրանոցն այդպես եմ իրացնում, արտահայտում եմ իմ անհատականությունն ու վայելում եմ պահը:

Հենց այս պահին շատ հաճելի զգացողություններ ունեմ: Դեռ շատ 11-մետրանոցներ կիրացնեմ, բայց չեմ կարող մշտապես այս կերպ իրացնել:

Ինտրիգը պահպանվում է: Սա լավ արդյունք է, բայց հեշտ խաղեր չեն լինում: Պետք է հիշենք, որ «Ժիրոնան» մրցաշարից դուրս է թողել «Աթլետիկոյին»՝ 3 գոլ հեղինակելով: Մենք կարևոր քայլ կատարեցինք, բայց պետք է սկսածն ավարտին հասցնենք պատասխան խաղում»,- Ռամոսի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Հայտնում է armsport.am-ը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ