fbpx
Առողջապահություն

Բացվել է Հադրութի շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը

Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ բացվել է Հադրութի շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը:
«Այսօր բացվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հադրութի շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը:
Այն վերակառուցվել, կահավորվել ու համալրվել է բարձրակարգ բժշկական սարքավորումներով` պետական միջոցներով և Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության աջակցությամբ:
Բաժանմունքի նպատակն է Հադրութի շրջանի բնակչությանը որակյալ անհետաձգելի բուժօգնության տրամադրումը։ Այժմ ծանր հիվանդների վիճակը կարող է կարգավորվել բաժանմունքում մինչև տեղափոխելն այլ բաժանմունք կամ հիվանդանոց
Համավարակի ընթացիկ փուլում, ըստ անհրաժեշտության, բաժանմունքը կարող է անհետաձգելի բժշկական օգնություն տրամադրել նաև COVID-19-ով հիվանդներին:
Հադրութի շրջանային բուժմիավորման գործադիր տնօրեն Արա Երեմյանը շնորհակալություն է հայտնել ԼՂ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության աշխատողներին, ի դեմս առաքելության ղեկավար` Պիեռ Էմանուել Դյուքրուեին և վստահեցրել, որ բուժանձնակազմը կջանա բարձրորակ բժշկական սպասարկում ապահովել բնակչությանը»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/NKR.MOH/posts/2606708869602338

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ