Աշխարհ
20:20 20/12/2019

Հաֆթարի բանակը 72 ժամ է տվել Լիբիայի կառավարությանը՝ մայրաքաղաքից հեռանալու համար

Լիբիայի ազգային բանակը՝ մարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ, Ազգային հաշտության կառավարության (ԱՀԿ) ղեկավար Ֆայեզ Սարաջին լոյալ ուժերին 72 ժամ է տվել Տրիպոլի և Սիրտ քաղաքները լքելու համար: Այս մասին նշված է ԼԱԲ-ի հրամանատարի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ալ Միսմարիի հայտարարության մեջ:

«Դուրսբերման վերջին ժամկետն ավարտվում է կիրակի լույս երկուշաբթի օրվա 00:00-ին»,- ասված է մամուլի տեղեկագրում:

2011 թվականին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից և սպանությունից հետո Լիբիան փաստորեն դադարել է գործել որպես միասնական պետություն:

Այժմ երկրում երկիշխանություն է տիրում: Արևելքում նիստեր է գումարում ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արևմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքում, կառավարում է ՄԱԿ-ի և Եվրամիության աջակցությամբ կազմված՝ Ազգային հաշտության կառավարությունը՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ: Երկրի արևելյան մասի իշխանությունները գործում են Տրիպոիից անկախ և համագործակցում են Հաֆթարի բանակի հետ, որն ապրիլից չի դադարեցնում Տրիպոլին գրավելու փորձերը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ