fbpx
Աշխարհ

Հաֆթարը զգուշացրել է, որ թուրքական նավերը կոչնչացվեն, եթե մոտենան Լիբիայի ափերին

Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆ Հաֆթարը հայտնել է, որ ունի հրաման ոչնչացնելու այն թուրքական նավերը, որոնք կմոտենան Լիբիայի ափերին։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

«Կոչնչացնենք թուրքական նավերը, եթե մոտենան մեր ափերին»,-ասել է բարձրաստիճան զինվորականը։

Ավելի վաղ Թուրքիայի և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը, որը վերահսկում է երկրի միայն մի մասը, նոյեմբերի վերջին ստորագրել են ռազմական ոլորտում համագործակցության և ծովային գոտիների վերաբերյալ փոխըմբռնման հուշագրեր:

Հունաստանը, Եգիպտոսը և Լիբիայի արևելքում նախագահող Ներկայացուցիչների պալատը (խորհրդարանը) թուրք-լիբիական հուշագրերն անվանել են անօրինական և անվավեր: Աթենքում Լիբիայի դեսպանը հայտարարվել է անցանկալի անձ, նրան տրվել է 3 օր Հունաստանը լքելու համար:

Նշենք, որ Թուրքիայի և Լիբիայի միջև Միջերկրական ծովի տարածքում գազի որոնման և հորատման աշխատանքների շուրջ ձեռք բերված համաձայնությունը պատճառ է դարձել Հունաստանի և Լիբիայի, ինչպես նաև Հունաստանի ու Թուրքիայի միջև լարվածության աճի։

Փաստացի Թուրքիայի ու Լիբիայի ծովային սահմանները որոշող ու միաժամանակ այդ սահմաններում 2 երկրներին տնտեսական գործունեություն իրականացնելու իրավունք տվող երկկողմանի համաձայնագրում ներառված ջրային տարածքն անցնում է անմիջապես հունական կղզիների կողքով:

Հիշեցնենք, որ Լիբիայում 2011թ. երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո հաստատվել է երկիշխանություն: Երկրի մի մասը վերահսկում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարությունը, մյուսը՝ Հաֆթարի բանակը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ