fbpx
Արցախ
20:00 01/09/2019

«Հաղթանակած» նախաձեռնությունը մեկնարկում է «Անկախության մարաթոն»

«Հաղթանակած» նախաձեռնությունը մեկնարկում է «Անկախության մարաթոն»

«Հաղթանակած» համահայկական երիտասարդական նախաձեռնությունը, կարևորելով հայկական երկու հանրապետությունների անկախությունը և դրանց հիմք դարձած հաղթանակները, սեպտեմբերի 1-ի երեկոյան մեկնարկում է «Անկախության մարաթոն»՝ միավորելով Արցախի և Հայաստանի Հանրապետությունների 28-ամյակները։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հաղթանակած» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանը և ավելացրել, որ մարաթոնի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 1-ին՝ ժամը 22:00-ին, Ստեփանակերտում` Եղբայրական գերեզմանատանը մոմավառության արարողությամբ, որից հետո Մարաթոնի մասնակիցները անցնելու են Արցախի և Հայաստանի 30 քաղաքներով՝ որպես միասնության և համատեղ փառահեղ հաղթանակի ուղի։ Այն անցնելու է Ստեփանակերտ, Հադրութ, Մարտակերտ, Շուշի, Բերձոր, Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի, Տաթև, Սիսիան, Վայք, Եղեգնաձոր, Մարտունի, Գավառ, Հրազդան, Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան, Այրում, Ալավերդի, Վանաձոր, Սպիտակ, Գյումրի, Արթիկ, Ապարան, Աշտարակ, Սարդարապատ, Էջմիածին և Երևան քաղաքներով:

«Սեպտեմբերի 20-ին Երևանում մարաթոնի մասնակիցները և բոլոր նրանք, ովքեր կմիանան մեզ, կիրականացնեն երթ՝ դեպի Եռաբլուր փառքի պանթեոն` միասին դիմավորելու ՀՀ անկախության նախօրյակը: Բոլոր քաղաքներում «Անկախության մարաթոն»-ի մասնակիցները հանդիպումներ են ունենալու տեղի ազատամարտիկների հետ, ներկայացնելու են նախաձեռնությունն ու կազմակերպելու են հանդիպումներ յուրաքանչյուր քաղաքի երիտասարդների հետ` տարածելով «Հաղթանակած» նախաձեռնության գաղափարը», – նշել է Հ. Հարությունյանը:

Ստորև ներկայացնում ենք «Անկախության մարաթոն»-ի առաջիկա մի քանի օրերի ժամանակացույցը`

Սեպտեմբերի 1-2 – Ստեփանակերտ
Սեպտեմբերի 2 – Հադրութ
Սեպտեմբերի 2-3 – Մարտակերտ
Սեպտեմբերի 2-3 – Շուշի
Սեպտեմբերի 3-4 – Բերձոր
Սեպտեմբերի 4-5 – Գորիս
Սեպտեմբերի 5 – Կապան
Սեպտեմբերի 5-6 – Քաջարան

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ