Սպորտ

Սուպերգավաթ․ Բարսելոնա-Ռեալ Սոսյեդադ խաղի հաղթողը որոշվեց 11-մետրանոցներով (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Կատալոնական «Բարսելոնան» երեկ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի շրջանակներում մրցեց «Ռեալ Սոսյեդադի»։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի 1-1 հաշվով ու խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ 30 րոպեների ընթացքում գոլեր չեն գրանցվել և թիմերն իրացրել են 11-մետրանոց հարվածաշար։ Այստեղ արդեն ուժեղ են գտնվել կատալոնցիները, որոնք հաղթել են 3-2 հաշվով։

Արդյունքում՝ «Բարսան» դուրս է եկել Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչ ու այնտեղ կմրցի «Ռեալ» Մադրիդ – «Ատլետիկ» Բիլբաո հանդիպման հաղթողի հետ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ