Մշակույթ
11:24 03/04/2020

Հայաստանի պատմության թանգարանը ԱՊՀ լավագույն թանգարանների տասնյակում է

Ռուսաստանի և ԱՊՀ-ի պատմության ու մշակույթի լավագույն թանգարանների վարկանիշն է կազմել «ՏուրՍտատ» տուրիստական պորտալը : Վարկանիշը կազմվել է թանգարանների հանրաճանաչության վերլուծության արդյունքներով և թանգարաններով վիտուալ տուրերի առաջարկներով:

Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի թանգարանները ԱՊՀ երկրներում ամենահանրահայտ պատմության թանգարաններն են.

ԱՊՀ-ում պատմության և մշակույթի թանգարանների առաջին տասնյակի մեջ են մտել Մոսկվայում Պատմության պետական թանգարանը, Մինսկում Բելառուսի Պատմության ազգային թանգարանը և «Նեսվիժ» ազգային պատմամշակութային թանգարան-արգելոցը, Նուր Սուլթանում Ղազախստանի Ազգային թանգարանը և Ալմաթիիում Ղազախստանի Կենտրոնական պետական թանգարանը, Բաքվում Պատմության ազգային թանգարանը, Երևանում Հայաստանի Պատմության թանգարանը, Տաշքենդում Պատմության պետական թանգարանը, Քիշնյովում Մոլդովայի Պատմության ազգային թանգարանը և Դուշանբեում Տաջիկստանի Ազգային թանգարչանը:

Այս թանգարանների ցանկում է նաև Երևանում Հայաստանի Պատմության թանգարանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ