Իրավական

Հայտնի կոռուպցիոներների մեծ մասին հաջողվել է թռնել Հայաստանից․ Բաբաջանյանը՝ Դավթյանին

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր ամբիոնից խոսեց կոռուպցիոն գործերի մասին ու դիմեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

Նա ասաց, որ մինչ այս պահը գոնե մեկ հայտնի կոռուպցիոների վերաբերյալ չունենք գոնե մեկ ուժի մեջ մտած դատական ակտ։ Բաբաջանյանի խոսքով՝ նրանցից մեծ մասին հաջողվել է փախչել Հայաստանից ու քննությունից և, ըստ ամենայնի, չեն էլ հայտնաբերվի։

Պատգամավորը թվելով մի շարք մարդկանց անուններ, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Սեյրան Օհանյան, Արմեն Գևորգյան, Հովիկ Աբրահամյան և այլն, ասաց, որ հարցն այն է, թե ինչու մինչ օրս կան անձեռնմխելի մարդիկ։ Հետո հարց ուղղեց, թե պետությանը հասցված վնասից որքա՞նն է վերականգնվել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ